Ինչ է կատարվել վերջին ժամերին․ ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում է

Անցած գիշեր Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերն ուկրաինական 23 անօդաչու թռչող սարք են խոցել, որոնք փորձում էին գրոհել Բելգորոդի և Կուրսկի մարզերի տարածքները։ 

Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Անցած գիշեր հակաօդային պաշտպանության ուժերը հաջողությամբ հետ են մղել հարձակումը՝ ոչնչացնելով բոլոր 23 ուկրաինական անօդաչու թռչող սարքերը, որոնք ուղղված են եղել Բելգորոդի և Կուրսկի մարզերի թիրախներին», — ասվում է  գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ Վալույսկի շրջանի Բորկի գյուղի վրա հարձակման հետևանքով վիրավորվել է 16-ամյա դեռահաս։ Նա վիրավորվել է անօդաչու թռչող սարքից նետված պայթուցիկ սարքից և փակ գանգուղեղային վնասվածքով, գլխի վնասվածքով, ձեռքերի և ոտքերի բեկորային վնասվածքներով տեղափոխվել Վալույի կենտրոնական շրջանային հիվանդանոց։ Ամբողջական անհրաժեշտ օգնությունը ցուցաբերվել է։ 

Կուրսկի մարզոմ հարձակման հետեւանքների մասին դեռ տեղեկություններ չկան։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։