Search
Close this search box.

Ինչ է կատարվել վերջին ժամերի ընթացքում. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

Ռուսական ՀՕՊ ուժերը ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Կուրսկի մարզի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու հերթական փորձը կանխվել է։Հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները ուկրաինական անօդաչու թռչող սարքը ոչնչացրել են Կուրսկի մարզում», — ասված է հաղորդագրությունում։
ՌԴ ՊՆ–ի այսօրվա օպերատիվ ամփոփագրում նշվում է, որ հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են ամերիկյան արտադրության 4 «ATACMS» օպերատիվ-մարտավարական հրթիռ, ֆրանսիական արտադրության 3 «Hammer» կառավարվող ավիառումբ և 50 ինքնաթիռային տիպի ԱԹՍ: