Ինչ է կատարվել Նորք-Մարաշի գերեզմանատան մոտակայքում

17։05-ի սահմաններում ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Նորք Մարաշի գերեզմանատան մոտակայքում թանձր ծուխ է նկատվում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ-ից:

Գերատեսչության փոխանցմամբ, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարտական 2 հաշվարկ.
«Ըստ նախնական տվյալների` պարզվել է, որ Գյուրջյան փողոցի մոտակայքում՝ ծածկի տակ, այրվում են փաթեթավորված տոլեր։

Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։

«Հրդեհը մեկուսացվել է»,-պարզաբանեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։