Ռուսական ՀՕՊ համակարգերը գիշերը ուկրաինական 7 անօդաչու են խոցել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները ինքնաթիռատիպ ուկրաինական 7 անօդաչու են ոչնչացրել. չորսը՝ Ռոստովի մարզի տարածքի վրա և մեկական՝ Օրյոլի, Կալուգայի և Բրյանսկի մարզերի տարածքների վրա», – ասվում է ՌԴ ՊՆ–ի հաղորդագրության մեջ։