ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտնում է․ «Վարդան Ղուկասյանի գործով մայիսի 28-ին նշանակված դատական նիստում դատարանը լսեց Վարդան Ղուկասյանի բացատրությունները։ Չորս և ավել ժամ դատական լսումներից հետո դատական նիստը հետաձգվեց հունիսի չորսին։ Հաջորդ նիստին դատարանը, ըստ ընթացակարգի, կլսի պաշտպանական կողմի փաստարկները և վկաներին։
Արձանագրում եմ, որ դատախազության ներկայացված դիմումն անհիմն է, նրանում ներկայացված փաստերը խեղաթյուրված են՝ բխող բոլոր իրավական հետևանքներով»։
Փաստաբանի հայտարարությունը հրապարակել է «ԴՕԿ կուսակցության լրատվական» ֆեյսբուքյան էջը։
Նշվում է նաև, որ Վարդան Ղուկասյանի հաջորդ դատական նիստը նախատեսված է 2025 թվականի հունիսի 4-ին։