ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է Սպիտակ տան գլխավոր մուտքից հեռացնել նախկին նախագահներ Ջորջ Բուշ ավագի, Ջորջ Բուշ կրտսերի և Բարաք Օբամայի դիմանկարները։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Հրապարակման համաձայն՝ Օբամայի դիմանկարը տեղափոխվել է գլխավոր աստիճանից վերև։ Այժմ այն թաքնված կլինի հազարավոր այցելուների տեսադաշտից։
Սպիտակ տան արարողակարգի համաձայն՝ ԱՄՆ վերջին նախագահների դիմանկարները պետք է տեղադրվեն նստավայրի մուտքի մոտ գտնվող աչքի ընկնող տեղում, որպեսզի պաշտոնական միջոցառումների հյուրերը և այցելուները կարողանան տեսնել դրանք։