Search
Close this search box.

Ինչ է հայտարարում ՌԴ ԱԳՆ-ն

Իտալական RAI հեռուստառադիոընկերության աշխատակիցներին, հավանական է, Կուրսկի մարզ են ուղեկցել սահմանի ուկրաինական կողմից՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը լրագրողների ներկայությամբ քողարկելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Մոսկվայում Իտալիայի դեսպան Չեչիլիա Պիչոնիին բողոք է ներկայացվել ուկրաինացի ռազմական լրագրողների ուղեկցությամբ RAI հեռուստառադիոընկերության՝ Կուրսկի մարզ ներթափանցելու (Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը լուսաբանելու և Սուջա քաղաքից ռեպորտաժ պատրաստելու համար) կապակցությամբ:

«Քանի որ արևմտականներն արդեն հսկայական քանակությամբ նյութեր էին գրել, որոնք փաստերով մերկացվել են ռուսական կողմից՝ նրանք պետք է ինչ-որ բանով արդարանային։ Բացարձակապես վստահ եմ, որ այդ պատճառով էր անհրաժեշտ նման համակցում՝ իտալացի լրագրողներին այնտեղ տանելու և ներկայություն ունենալու տեսքով։ Դրանով նրանք իրենց նյութերում հորինածը ներկայացրել են իբրև «ճշմարտություն» տեղից, քանի որ հակառակ դեպքում նրանց հաստատ ոչ ոք չէր հավատա», — ասել է Զախարովան «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։

ՌԴ ԱԳՆ-ում նաև հայտարարել են, որ Իտալիայի քաղաքացիների կատարած գործողությունները ենթակա են Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքով նախատեսված համարժեք պատիժների: Ռուսաստանի իրավասու գերատեսչությունների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ RAI-ի աշխատակիցների կողմից կատարված հանցագործության հանգամանքները պարզելու ուղղությամբ՝ դրանց իրավական գնահատական տալու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: