ՊՎԾ նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․
«Այսօր ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել եմ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից, որն զբաղեցնում էի ավելի քան երեքուկես տարի՝ սկսած 2021թ. դեկտեմբեր ամսից։
Շնորհակալ եմ Վարչապետին՝ նման բարձր վստահության և ընձեռած հնարավորության համար՝ ծառայելու մեր Պետությանն ու Պետականության կայացմանը։
Շնորհակալ եմ նաև ՊՎԾ ողջ աշխատակազմին՝ այս տարիների արդյունավետ համագործակցության և լիարժեք փոխգործակցության համար։
Վստահեցնում եմ՝ այդ պատասխանատու կարգավիճակում բոլոր որոշումներիս և գործողություններիս հիմքում դրվել է բացառապես պետական և հանրային շահը։
Առջևում կարևորագույն առաքելություն ունենք՝ հանուն Հայաստանի
Հանրապետության և նրա Քաղաքացու։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռոմանոս Պետրոսյանն ազատել է ՊՎԾ ղեկավարի պաշտոնից։
Նշենք, որ ըստ շրջանառվող տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ՀԷՑ–ի կառավարչի պաշտոնում նշանակել Ռոմանոս Պետրոսյանին։