Ի՞նչ է հանձնարարել Թրամփը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել իր թիմին արագ գործել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումների պլանավորման հարցում, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան պաշտոնյաներին։
«Թրամփի օգնականները անմիջապես սկսել են պլանավորել հանդիպումները։ Չնայած նախագահական ուղևորությունը և երկու համաշխարհային առաջնորդների հետ կարևոր հանդիպումը պլանավորելու համար սովորաբար ժամանակ է պահանջվում, պաշտոնյաները նշել են, որ Թրամփը կոչ է անում իր թիմին արագ գործել», — ասվում է հրատարակության մեջ։
Հիշեցնենք՝ Թրամփը մտադիր է անձամբ հանդիպել Պուտինի հետ հաջորդ շաբաթ, իսկ դրանից կարճ ժամանակ անց՝ եռակողմ բանակցություններ վարել Զելենսկու հետ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։