Ինչ այսօր կատարվում է մեր Երկրում՝ ձեր մեղքն է, նախկին ու ներկայիս պետական դեմքեր. Հայր Ասողիկ Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին գալիս են Տիրոջ առջև ծնրադրելու և աղոթք անելու՝ գոհացում տալու հոգևոր պահանջմունքներին և խորհելու ու ամրացնելու ազգային հոգևոր ինքնությունը, հավատքը, հույսը և առատացնելու սերն առ Աստված, ազգակիցն ու Հայրենիքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայր Ասողիկ Կարապետյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ահա՛, այսպես է վարվել դարեր շարունակ հայ մարդը՝ մաքառելով և հարատևելով, երբեք չմոլորվելով իր պատմական առաքելությունից: Եվ միայն որոշ ավազակներ են, որ անցյալում բորենիների պես ներխուժել են ՍՐԲԱՎԱՅՐ՝ Մայր Տաճարի խաչը խորտակելու, սրբությունները պղծելու, Տիրոջ Օծյալի վրա սուր բարձրացնելու… Եվ այդ բոլոր հարձակումներն իրականացնողներն ստացել են իրենց արժանի պատիժը՝ աստվածային ահեղ վրեժը հենց ա՛յս աշխարհում:

Եվ, հիմա, լուրեր են հասնում մեզ, որ այս ժամին վայելում ենք Մայր Աթոռի՝ մեր սրբազնասուրբ վանքի աղոթաբույր խաղաղությունն ու զորությունը՝ որպես վանաբնակ միաբաններ ողջ անձով խորհելով ու ապրելով հայ ազգի ու Հայրենիքի կյանքով ու ճակատագրով, լուրեր ենք ստանում, որ ի հայտ են եկել անաստված ու անհոգի ավազակներ, որոնք հանդգնելու են հարձակվել Սուրբ Էջմիածնի վրա: Իրա՞վ: Մի՞թե այդքան համարձակություն ունեք, այդքան լրբություն ունեք:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։