Search
Close this search box.

Ինչ արժե տրանսպորտն այլ երկրներում․ տնտեսագետը համեմատել է Երևանի և այլ մայրաքաղաքների սակագները

Ավելի քան երկու տասնամյակ Երևանի բնակիչները հասարակական տրանսպորտից օգտվելու համար վճարում էին 100 դրամ ($0.25)՝ գին, որը մնաց անփոփոխ տնտեսական ցիկլերի, արժութային տատանումների և երեք տարբեր նախագահական վարչակազմերի ընթացքում․ գրել է տնտեսագետ Աղասի Թավադյանը։

Այս գինը փոխվելու է 2025թ․ փետրվարի 1-ից, երբ ուղեվարձը եռապատկվելու է՝ հասնելով 300 դրամի ($0.75) մեկ ուղերթի համար։ Գնի բարձրացումը համընկնում է քաղաքի՝ հնացած միկրոավտոբուսներից դեպի չինական արտադրության ժամանակակից ավտոբուսների անցման հետ, ինչը վերջին տարիների ընթացքում Երևանի հասարակական տրանսպորտի համակարգի ամենանշանակալի վերափոխումն է։

2025թ․ փետրվարի 1-ից տրանսպորտային տոմսերի արժեքը կազմելու է՝

90 րոպե տևողությամբ ուղերթ – 300 դրամ
Մեկօրյա ուղետոմս – 900 դրամ
10 ուղերթի ուղետոմս – 2,200 դրամ
7-օրյա ուղետոմս – 5,000 դրամ
ամսական ուղետոմս – 9,000 դրամ
90-օրյա աբոնեմենտ – 24,000 դրամ
տարեկան ուղետոմս – 90,000 դրամ

Եթե ենթադրենք, որ ուղևորը յուրաքանչյուր օր երթևեկում է 2 անգամ, ապա միջին երթևեկության արժեքը կազմելու է՝

Տարեկան քարտով՝ մեկ ուղերթը 123 դրամ
Ամսական քարտով՝ 150 դրամ
10 ուղևորության քարտով՝ 220 դրամ
7-օրյա քարտով՝ 357 դրամ

Նոր սակագները համապատասխանում են Արևելյան Եվրոպայի մայրաքաղաքների գներին, սակայն չեն համապատասխանում Հայաստանի անմիջական հարևանների գներին։ Վարշավայում մեկ ուղերթի տոմսն արժե 3.40 զլոտի (326 դրամ), մինչդեռ Սոֆիայում թվային տոմսի արժեքը կազմում է 1.6 լև (338 դրամ)։ Համեմատության համար՝ Թբիլիսիում գինը 140 դրամ է, իսկ Բաքվում՝ 118 դրամ։

Աղյուսակ 1. Հասարակական տրանսպորտի ուղեվարձերի համեմատությունտարբեր քաղաքներում Գները ցուցադրված են տեղական արժույթով և հայկական դրամով (AMD)