«Իմփիչմենթ լինելու է». Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2025 թվականի հունիսի 9-ի դրությամբ Նիկոլ Փաշինյանը վայելում է Ազգային ժողովի 71 պատգամավորների վստահությունը։ Մի քանի ամիս առաջ այդ թիվը 107 էր, հետո դարձավ` 105, շաբաթ օրվա դրությամբ դարձավ 99, իսկ հիմա արդեն 71: Թիվը ոչ միայն նվազում է, այլ սրընթաց կերպով իջնում։ Ընդամենը 18 պատգամավորի խելամիտ, Սահմանադրության և օրենքների պահանջներից բխող որոշման արդյունքում մենք կհասնենք բաղձալի թվին և արդյունքն։
Իմպիչմենտ լինելու է։
Նիկոլ Փաշինյանը հեռացվելու է սահմանադրական ճանապարհով, խաղաղ, անարյուն։
Մեկ ամիս առաջ այսօրվա իրականությանը ոչ ոք չէր հավատում։
Որոշները դեռ չեն հավատում այն իրականությանը, որ գալու է առաջիկայում»:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։