Իմ վերաբերյալ ներկայացվել է կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում․ Հովհաննես Խուդոյան

Փաստաբան Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու օր առաջ ստացել եմ ծանուցում ՀՀ փաստաբանների պալատից, որ իմ վերաբերյալ ներկայացվել է կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում: Աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով դեռևս պատասխան չեմ ներկայացրել հաղորդման առիթով:
Մինչև դիրքորոշում հայտնելս հետևությունները թողնում եմ ձեզ»:
Կից ներկայացված փաստաթղից տեղեկանում ենք՝ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդման մեջ նշված է, որ Խուդոյանը ոչ կոռեկտ, վիրավորական արտահայտություններ է հնչեցրել ՔԿ նախագահի հասեցին։ Խոսքը փաստաբանի՝ ֆեյսբուքյան հետևյալ գրառման մասին է․ «Քննչական կոմիտեի ղեկավարը երեկ լուրջ ու պատասխանատու դեմքով ի թիվս այլնի պնդում էր, որ սպանության գործով քաղաքական բան չկա:
Բացի անուղղակի քաղաքական ազդեցությունը, ուղղակի քաղաքական միջամտության մասին տվյալներ այս պահին չունեմ: Բայց խնդիրն այլ է:
Նույն անձը երկու ամիս առաջ նույն դեմքով 18 արդարների գործով պնդում էր, որ պլանավորվել է մարդ գնդակահարել:
Իսկ հետո, երբ պարզվեց ու ապացուցվեց, որ հանրայինի եթերից ուղղակի ստել է, նույնիսկ ներողություն չի խնդրել հանրությանը մոլորեցնելու համար:
Փաստի ուժով Արթուր Պողոսյանի հայտարարությունների նկատմամբ տարածվում է ստելու կանխավարկածը»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։