«Իմ սրտում կա նոր մարդ». Հայկ Աֆրիկյան

«Իմ սրտում կա նոր մարդ, բայց դեռ չեմ ուզում դրա մասին խոսել: Ճիշտ է, դեռ ամուսնացած չեմ, բայց չակերտները հետո կբացեմ: Կար ժամանակ, երբ ինձ համար սերը վախենալու մի բան էր, որովհետև ամուսնալուծվելուց որոշ ժամանակ անց իմ կյանքում կար սեր, բայց, որ դա էլ չստացվեց, ես հասկացա, որ էլ սիրել պետք չէ: Մտածում էի՝ դա ինձ համար չէ:

Երբ մենք սիրում ենք, ավելի ինքնավստահ ենք դառնում, սերը շատ ուժեղ բան է:

Այսօր սերը պակասում է ոչ միայն աղջիկ տղա հարաբերություններում, այլ ընդհանրապես աշխարհում: Սիրո պակասից է, որ մարդիկ չարությամբ են լցվել:

Քայլ անելուց առաջ մտածում եմ Աստծուն դուր կգա՞, թե ոչ, ոչ թե՝ տվյալ անձին դուր կգա կամ դուր չի գա»,- «Կյանքի ուղիներով» հաղորդման շրջանակներում՝ խոսելով ամուսնալուծության ու նոր սիրո մասին, ասել է դերասան Հայկ Աֆրիկյանը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։