Իմ սպասումները բավարարված են. Ավանեսյան

Ոչ միայն կանանց միջև, այլ պայքարը շատ մրցակցային է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով ՔՊ–ում առկա մթնոլորտին եւ սուր մրցակցությանը՝ ՔՊ վարչությունում տեղ ունենալու համար։

«Իմ ակնկալիքները ընդհանուր գործընթացից ամբողջովին բավարարված են, որ մեր կուսակցությունը կարողանում է իրականացնել ներկուսակցական նման ընտրություններ, որտեղ թեկնածուները անկախ պաշտոնից և անկախ զբաղվածությունից ներկայանում են և հայցում են մեր կուսակից ընկերների քվեները։

Այս առումով, ես կարծում եմ, անգամ այս օրվա արդյունքներով իմ բոլոր սպասումները բավարարված են, իսկ արդեն ընտրության արդյունքները գուշակելը կարծում եմ հեշտ գործ չէ, այնպես որ, ամսի 20-ին արդեն կտեսնենք։ Վստահ եմ, որ լավագույն թեկնածուները կշահեն մեր ընտրողների ձայնը»,–ասաց նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։