ՏԵՍԱՆՅՈւԹ․ Իմ կյանքի երկու քննություն՝ համալսարանում և հիվանդանոցում, Կարապետյանը միայն բիզնես չի կառուցել, այլ մարդկանց կյանքեր է վերակառուցել. Սամվել Կարապետյանի համակուրսեցի

Առողջական մեծ խնդիր ունեցա, Հանրապետությունում միակ մարդն եմ՝ որ ունեմ 13 հատ ստենդ, բաց վիրահատություն, այդ ամենի մեջ իր աջակցությունը ունի Սամվելը, նա մարդ է մեծատառով: Այս մասին ասել է Սամվել Կարապետյանի համակուրսեցին՝ պատմելով իր կյանքի 2 քննությունները, որում Սամվել Կարապետյանը մեծ ներդրում է ունեցել:

«Ունեցել ենք շատ զավեշտալի ու հետաքրքիր դեպքեր, այդ դեպքերից մեկը կապված է Սամվել Կարապետյանի հետ: Պոլիտեխնիկում այսպիսի մի խոսույթ կար, որ գծագրական երկրաչափությունը առաջին կուրսում անցնելուց հետո կարող ես նշանվես, իսկ նյութերի դիմադրություն առարկան հանձնելուց հետո կարող ես ամուսնանալ:

Չգիտեմ ինչու, ոչ բոլորի մոտ էր ստացվում այդ առարկաների լավ տիրապետումը, այդ առարկային լավ էր տիրապետում Սամվելը: Նա այն ժամանակ մեր Զեյթունի հանրակացարանում էր ապրում, պայմանավորվեցինք այնպես, որ գնացի, 10 օր ինձ հետ զբաղվեց ու պարապեցինք առարկան, այնքան տիրապետեցի՝ որ եկա ու դրական գնահատական ստացա: Անցան շատ տարիներ, ես ունեցա նաև կյանքի ու ապրելու քննություն, դրա դիմաց Սամվելի ներդրումը կա»,- նշել է նա:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։