Իմ և Հակոբ Ասլանյանի կուսակցությունը` ՄԱՍԿ-ը, Պետական ռեգիստրի կողմից երեկ գրանցվել է․ Հովիկ Աղազարյան

Իմ և Հակոբ Ասլանյանի կուսակցությունը` ՄԱՍԿ-ը, Պետական ռեգիստրի գործակալության կողմից երեկ գրանցվել է, այս մասին Aysor.am-ին ասել է Հովիկ Աղազարյանը։

Աղազարյանը նաև տեղեկացրել է՝ ընտրություններին մասնակցելու որոշում ունեն, ձևաչափը պետք է քննարկեն Հակոբ Ասլանյանի հետ։

«Դա էլ մինչև մարտի 15-ը կհստակեցնենք։ Այսօրվա քաղաքական իրավիճակը, ցավոք,  մեզ լավատեսություն չի ներշնչում։ Մենք համոզված ենք, որ մեր համեստ հնարավորություններով պետք է ամեն ինչ անենք՝ իրավիճակը փոխելու համար»,-նշել է Աղազարյանը։

Թե ով է լինելու վարչապետի իրենց թեկնածուն՝ դա էլ կասեն մինչև մարտի 15-ը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։