Իլոն Մասկը մեկ օրում 29 մլրդ դոլարի կորուստ է ունեցել

«Tesla»-ի և «SpaceX»-ի սեփականատեր Իլոն Մասկը մեկ օրում 29 մլրդ դոլար է կորցրել, երբ «Tesla»-ի բաժնետոմսերի գները նվազել են 15,4%-ով: Այս մասին են վկայում «Bloomberg Billionaires Index»-ի տվյալները։

էլեկտրամեքենաներ արտադրող «Tesla»-ի բաժնետոմսերը հասել են 222,15 դոլարի։
Տարեսկզբից բաժնետոմսերն արդեն իսկ էժանացել էին 1,8 անգամ՝ 2024 թվականի ավարտին մեկ բաժնետոմսն արժեր 403,84 դոլար։

Այսպիսով Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 29 մլրդ դոլարով՝ հասնելով 301 մլրդ դոլարի։