«Իլհամ, դու մեծ առաջնորդ ես». Ալիևը հրապարակել է Թրամփի ուղարկած մակագրությունը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին լուսանկարներ է ուղարկել՝ «Իլհամ, դու մեծ առաջնորդ ես» գրությամբ և իր ստորագրությամբ։ Այս մասին Ալիևն է հայտնել X սոցիալական ցանցի իր էջում:

Ամերիկացի առաջնորդի ուղարկած լուսանկարներում Թրամփը, Ալիևը և Փաշինյանը ձեռք ձեռքի տված են՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը նախաստորագրելուց հետո։

«Ես բարձր եմ գնահատում նախագահ Դոնալդ Թրամփի վճռական աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում և ամբողջ աշխարհում խաղաղության օրակարգին, և դրա համար կրկին խոր երախտագիտություն եմ հայտնում նրան»,- գրել է Ալիևը։

Հիշեցնենք` օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Դոնալդ Թրամփը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը նախաստորագրել են Երևանի և Բաքվի միջև հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ համաձայնագիրը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։