Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) զինվորականները մի քանի օր առաջ կանխել են Իսրայելի կողմից Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի դեմ մահափորձը, այս մասին սոցիալական ցանցում հայտարարել է նախարարի խորհրդական Մոհամմադ-Հոսեյն Ռանջբարանը՝ Ժնևում Իրանի և «եվրոպական եռյակի» միջև բանակցություններից առաջ։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետությունը ուրբաթ օրը Ժնևում բանակցություններ կանցկացնի «եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) հետ, որոնք կքննարկվեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ՝ Թեհրանի և Թել Ավիվի միջև հակամարտության սրման ֆոնին։
«Այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ արտգործնախարարը մեկնում է Ժնև՝ ԵՄ3-ի հետ բանակցելու, ես բազմաթիվ զանգեր եմ ստացել՝ համոզվելու համար, որ Իսրայելը չի պլանավորում նրա դեմ սպանություն կատարել: Այո, նման սպառնալիք եղել է և կա: Այնուամենայնիվ, Աբբաս Արաղչին իրեն ավելի շատ հայրենիքի զինվոր է համարում, քան դիվանագիտական ծառայության ղեկավար… Եթե չլինեին ԻՀՊԿ-ի կողմից ձեռնարկված անվտանգության միջոցառումները, գուցե մի քանի օր առաջ նրա դեմ Թեհրանում մահափորձ իրականացվեր, որը, փառք Աստծո, կանխվեց: Եկեք աղոթենք նրա և մեր հայրենիքի դիվանագետների համար… որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել Իրանի ինքնիշխան իրավունքների հարցում», — գրել է Ռանջբարանը: