Ի պաշտպանություն Հայ-ռուսական հարաբերությունների պահպանման և Հայաստանի տարածքում ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայության․ ՀՃՇ-ի հաղորդագրությունը

«Համահայկական ճակատ» շարժման անդամներն ու ակտիվիստները 2025 թվականի օգոստոսի 23-ին Գյումրիում ակցիա են կազմակերպել՝ ի աջակցություն Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայության: Կարգախոսները գրվել էին երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ 102-րդ ռուսական ռազմաբազան գտնվում է Հայաստանի հյուսիսում, Շիրակի մարզի վարչական կենտրոն հանդիսացող Գյումրի քաղաքում։ Երևանից Գյումրի հեռավորությունը կազմում է 126 կմ է։ Բազայում ծառայում են մոտ 4000 մարդ (այդ թվում՝ հայեր)։ Գյումրիի ռազմաբազայի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի հետ համատեղ Հայաստանի ռազմական անվտանգության ապահովումն է։

Ակցիայի մասնակիցները, «Համահայկական ճակատ» շարժման անդամներն ու ակտիվիստները, հանդես էին գալիս ի պաշտպանություն Հայ-ռուսական հարաբերությունների պահպանման և Հայաստանի տարածքում ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայության: «Համահայկական ճակատ» շարժումը գտնում է, որ ռուսական ռազմաբազայի ներկայությունն անհրաժեշտ է հայ ժողովրդի ռազմական անվտանգության և տարածաշրջանում կայունության ապահովման համար:

«Համահայկական ճակատ» շարժման մամլո ծառայություն

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։