Գյումրու Սուրբ Յոթվերք եկեղեցու բակում մի քանի քաղաքացիներ՝ ի նշան բողոքի, քանի որ թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին 2 տարի ազատազրկման են դատապարտել, քիչ առաջ անժամկետ նստացույց ու հացադուլ են հայտարարել, գրում է Aravot.am-ը։
Նրանք պահանջում են ազատ արձակել թեմի առաջնորդին, որը մշտապես բոլոր իշխանությունների օրոք համարձակորեն արտահայտել է իր կարծիքը։ Հացադուլավորները գյումրեցիներին հորդորում են միանալ իրենց ու թույլ չտալ Հայաստանում թաղել արդարադատությունը։ Նշենք, որ Միքայել Սրբազանի վճռից հետո սոցիալական ցանցերը ողողված են մեծ թվով գյումրեցիների՝ վրդովմունք արտահայտող գրառումներով։