«Ի՞նչը ստիպեց պարզեցնել հայտարարագրման գործընթացը. տապալված համակարգի առաջ եք կանգնել․ 700 հազար քաղաքացուց 100 հազարն է հայտարարագրել»․ Գեղամ Մանուկյան

ԱԺ-ում քննարկվում է հայտարարագրման համակարգի պարզեցման վերաբերյալ նածագիծ, որով առաջարկվում է՝

1) սահմանել, որ հայտարարագիրը նախալրացնում է հարկային մարմինը՝ իր մոտ առկա տեղեկատվության հիման վրա: Հարկային մարմինը նախալրացված հայտարարագիրը հայտարարատու համարվող ֆիզիկական անձանց համար հասանելի է դարձնում հայտարարագիրը ներկայացնելու համար օրենսդրությամբ սահմանված ժամանակահատվածում, որի ընթացքում հայտարարատու ֆիզիկական անձը հնավորություն է ունենալու փոփոխել այն եւ սահմանված կարգով եւ ժամկետում ներկայացնել հարկային մարմին: Հարկային մարմնի նախալրացրած հայտարարագիրը նշյալ ժամանակահատվածում հայտարարատու ֆիզիկական անձի կողմից փոփոխությունների չենթարկվելու դեպքում հայտարարագիրը ներկայացնելու համար Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետի օրը այն համարվելու է օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված,

2) սահմանել, որ սոցիալական ծախսը ֆիզիկական անձին փոխհատուցվում է, եթե վերջինս օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացրել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը),

3) հայտարարագրման ոչ ենթակա եկամուտների ցանկ կամ առանձին եկամտատեսակների շեմեր սահմանելու իրավասությունը վերապահել Կառավարությանը,

4) սահմանել, որ հարկային մարմինը ֆիզիկական անձանց եկամուտների վերաբերյալ տեղեկատվություն է ստանում նաեւ Հայաստանի Հանրապետության ֆինանսական կազմակերպություններից, ապահովագրական ընկերություններից, կենտրոնական դեպոզիտարիայից,

5) «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով որպես ընդհանուր կարգավորում սահմանել, որ հարկային գործակալ չհանդիսացողից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը կատարում են տարեկան կտրվածքով՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով եկամտային հարկի վճարման համար սահմանված ժամկետներում, իսկ անհատ ձեռնարկատերերը և նոտարները՝ տարեկան կտրվածքով՝ Օրենսգրքով շահութահարկի վճարման համար սահմանված ժամկետներում,

6) ուժը կորցրած ճանաչել հայտարարագիրը չներկայացնելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված պատասխանատվությունը:

Նշենք նաև, որ ըստ նոր կարգավորման, անկախ գումարի չափից, բարեկամների միիջև դրամական փոխանցումներն այլևս ենթակա չեն լինի հայտարարագրման։
«Ասում էիք՝ պարտադիր է հայտարարագիր լրացնելը, ի՞նչը ստիպեց, ինչի՞ հիման վրա քաղաքական մեծամասնությունը նոյեմբերի 1-ից մեկ-երկու շաբաթ առաջ եզրակացրեց, որ անիմաստ է քաղաքացուն պարտադրել հայտարարագիր լրացնել, գուցե շատերը հրաժարվե՞լ են լրացնել»,- հարցրեց Գեղամ Մանուկյանը։
Նախագիծը ներկայացնող ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի խոսքով այս փոփոխությունների մասին խոսք է եղել դեռևս 7-8 ամիս առաջ և որ գործընթացը պարզեցվել է, որպեսզի հաջորդ տարի թոշակառուների համար բարդություն չառաջանա հայտարարագիր լրացնելիս։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։