23-ամյա Այշատ Բայմուրադովան, որը մի քանի ամիս առաջ Չեչնիայից փախել էր ընտանեկան բռնության պատճառով մարդու իրավունքների պաշտպանների օգնությամբ, հավանաբար խեղդամահ է եղել Երևանում: Դրա մասին հայտնել է նրա մարմինը տեսած անձը: Ըստ ВЧК-ОГПУ թելեգրամյան ալիքի՝ Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը դեռևս չի հաստատել սպանության վարկածը:
«Աղջիկը կարող էր լինել այսպես կոչված պատվի սպանության զոհ: Դա Հյուսիսային Կովկասում տարածված պրակտիկա է, երբ տղամարդ ազգականները հաշվեհարդար են տեսնում ընտանիքում անպատշաճ համարվող վարքի մեջ կասկածվող կանանց նկատմամբ»:
Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական տեղեկատվության՝ Բայմուրադովայի մարմինը հայտնաբերել է քաղաքացի՝ Երևանի Դեմիրճյան փողոցում վարձակալած բնակարանում: Սկսվել է չեչենուհու մահվան հանգամանքների հետաքննություն, և նշանակվել են դիահերձումներ: Մահացածը բնակարանը վարձակալում էր ընկերների հետ:
Ըստ նրա՝ հոկտեմբերի 15-ին աղջիկը չի վերադարձել զբոսանքից, որտեղ պետք է հանդիպեր նոր ընկերուհու հետ։ Վերջինիս Instagram-ի հետևորդների թվում են Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի մտերիմ մարդիկ»,- գրում է Telegram ալիքը։