«Ի՞նչը էն չենք արել, որ այդ ամենը տեղի չունենար». Նիկոլ Փաշինյան

Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մերձավանում տեղի ունեցած սպանությանը. «Վերջերս ահավոր դեպք տեղի ունեցավ՝ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի սպանության դեպքը: Էն, որ առնվազն բացահայտում տեղի ունեցավ ու տեղի է ունենում քննություն, հույս ունեմ՝ ոչ մի հարցի պատասխան բաց չի մնա ու համոզված եմ, որ առավելագույնն է արվում, բայց պետք է վերադառնանք՝ ի՞նչը էն չենք արել, որտե՞ղ է բացթողումը, ի՞նչը պետք է այլ կերպ լիներ, որ այդ ամեն ինչը տեղի չունենար»,- նշել է նա՝ հավելելով, որ մեծագույն խնդիրը պետք է լինի հանցագործությունները կանխելը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։