Ակտիվիստ Հրանտ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«2025-ի նվերների փաթեթը:
1) Գույքահարկի թանկացում մինչև 300%-ի չափով
2) Աղբահանության վարձի թանկացում սատանան գիտի, թե որքան
3) Քաղաքային տրանսպորտի թանկացում 300%-ի չափով, որի արդյունքում կթանկա նաև տաքսի ծառայությունները և միջհամայնքային տրանսպորտը
4) Շրջհարկի կրկնակի բարձրացում, որը իրականում աղետ ա մանր և միջին բիզնեսի համար
5) Եկամտահարկի վերադարձի վերացում»: