Ի՞նչ նպատակով էր Ռոբերտ Քոչարյանը Մոսկվա մեկնել. պարզաբանում

Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկ ամիս առաջ է եղել Մոսկվայում։ Այսօր նա այս մասին ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի հետ հանդիպման լուրերին։

«Երկու օր եմ եղել՝ շաբաթ ու կիրակի, մասնավոր, անձնական հարցերով։ Երկուշաբթի կեսօրին հետ եմ եկել։ Եթե պաշտոնական հանդիպումների նպատակ ունենայի, այլ օրեր կընտրեի շաբաթվա ընթացքում։ Հասկանում եմ, որ երբ հայտնվում եմ Մոսկվայում, նման հարցեր են առաջանում»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Հիշեցնենք` մամուլում տեղեկություններ են տարածվել, որ երկրորդ նախագահը մեկնել է Մոսկվա ու հանդիպել Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի հետ։
Ըստ հրապարակումների` թեման եղել է ընտրություններում հաջողություն գրանցելու իր բանաձևը, որով պետք է կոնսոլիդացնել ընդդիմադիր դաշտը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։