Search
Close this search box.

Ի՞նչ իրավիճակ է Կուրսկում. մարտերը շարունակվում են

Ուկրաինայի Զինված ուժերի 80-րդ առանձին օդային հարձակման բրիգադի առաջին օդային հարձակման գումարտակի հինգ դեսանտայինների խումբը ոչնչացվել է Կուրսկի շրջանի Բորկի գյուղի մոտ, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ իրավապահ մարմինների ներկայացուցիչը։ Գործակալության տրամադրության տակ են եղել օբյեկտիվ հսկողության կադրերը, որոնք արձանագրել են հակառակորդի խմբի ոչնչացումը։

«Կուրսկի շրջանի տարածքում՝ Բորկի գյուղի մոտ, ռուսական բանակը ոչնչացրել է Ուկրաինայի զինված ուժերի 80-րդ առանձին հարվածային-գրոհային բրիգադի առաջին դեսանտայինների խումբը․ տարածքը, որը ենթարկվել է կրակի, ուղարկվել է հետախուզական ուղղաթիռ, որը հաստատել և արձանագրել է հակառակորդի մի խումբ հետևակայինների հաջող ոչնչացումը»,- ասել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը։ Ըստ կադրերի՝ հինգ դեսանտային է սպանվել։