Ի՞նչ հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազը Քննչական կոմիտեին, որի հիման վրա էլ վարույթ է հարուցվել Սամվել Կարապետյանի դեմ

Գլխավոր դատախազը Քննչական կոմիտե է ուղարկել Սամվել Կարապետյանին առնչվող երկու հրապարակում
Հանցագործության մասին ի՞նչ հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Քննչական կոմիտեին, որի հիման վրա էլ վարույթ է հարուցվել Սամվել Կարապետյանի դեմ: Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին.

«168.am» կայքի՝ «Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին. Սամվել Կարապետյան» վերտառությամբ, ինչպես նաև «Aravot.daily» կայքի՝ «Սամվել Կարապետյանի դեմ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքներից հետո իրավապահները գործի անցան» վերտառությամբ հրապարակումները՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվել են Քննչական կոմիտեի նախագահին»:

Կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանն այսօր հրավիրած ասուլիսում տեղեկացրել էր, որ Գլխավոր դատախազն անձամբ է հանացագործության մասին հաղորդում ներկայացրել Քննչական կոմիտե՝ Կարապետյանի հարցազրույցի առնչությամբ:

«Ապօրինի քրեական այս հետապնդումը սկիզբ է առել Գլխավոր դատախազի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա: Ես նման դեպք չեմ հիշում , որ Գլխավոր դատախազը հենց ինքը մամուլի ուսումնասիրման վրա հաղորդում ներկայացնի: Ոչ թե հետապնդումը հարուցի, այլ հենց հաղորդում ներկայացնի Քննչական կոմիտեին» ,- նշել էր Վարդևանյանը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։