Search
Close this search box.

Ի՞նչ է անում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ԱԳՆ–ում. լրագրողի հարցը շփոթության մեջ գցեց Փաշինյանին

Արթուր Ջավադյանը հատուկ հանձնարարություններով դեսպան է և հենց նշանակման պահից ունեցել է տնտեսական բնույթի խնդիրներ, այդ թվում ՀՀ կառավարության համար տնտեսական խորհրդատվության գործընկերներ գտնելու և քննարկումների հարթակներ ձևավորելու, նաև վերլուծական աշխատանքներ անելու առումով: Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ո՞ր դիվանագիտական արժանիքի համար է Արթուր Ջավադյանը, որ 12 տարի նախկինների օրոք ղեկավարել է Կենտրոնական բանկը, ԱԳՆ-ում դեսպան, ի՞նչ է անում այդ մարդը, որի գործունեությունը երևի ամենագաղտնին է Հայաստանի մեջ:

«Նա այդ կարգի այդ բնույթի բանը, աշխատանք է կատարում, ոչ մի գաղտնի բան բացարձակ չկա»,- հավելեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: