«Ի՞նչ անել». Տեր Զաքարիա քահանա Անանյան

Ի՞նչ անել. պատասխանում է ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցու խորհրդակատար Տեր Զաքարիա քահանա Անանյանը:
Երբ լինում են հավատքի ճգնաժամեր
-Յուրաքանչյուր անհատի կյանքում երբեմն լինում են հավատի ճգնաժամեր՝ կախված արտաքին ազդեցություններից, երբ չեն կարողանում դիմագրավել մարտահրավերները: Ի՞նչ անել: Ի՞նչ ես դու անում, երբ ծարավ ես, շտապում ես դեպի ջրի աղբյուրը: Այս դեպքում ևս: Պետք է կյանքդ վերանայես՝ աղոթքով, հոգևորականի հետ զրույցով, Սուրբ Պատարագին և ժամերգություններին մասնակցելով: Յուրաքանչյուրի դեպքում անհատական է, բայց ամեն դեպքում աղբյուրի մոտ պետք է գնալ:
Երբ մարդիկ կորցնում են հավատը, հույսը և սերը
-Հաճախ կորստի դեպքում, հոգեկան մեծ հարվածի ժամանակ մարդիկ կարող են հուսալքվել, չարանալ, կորցնել իրենց հավատը, հույսը նաև սերը: Մարդիկ կարող են դառնալ խոցելի, խճճվել իրենց արժեքների, գաղափարների, զգացմունքների մեջ, և կյանքը կդառնա քաոս: Ուշադիր պետք է լինենք նրանց նկատմամբ, ում կյանքում դժբախտություն է պատահել: Հաճախ նրանք բաց դաշտ են, ինչ սերմ գցվի հավատի դաշտում, այդ սերմը պիտի ծիլ տա: Հույսը, հավատը և սերը քրիստոնյայի կյանքի հիմնասյուներն են: Այս երեք առաքինությունները ծաղկեցնում են մեր կյանքը:
Երբ մարդիկ ունեն ուժ, բայց չգիտեն, թե որ ուղղությամբ քայլել
-Մարդիկ ներքուստ ունեն ուժ և գիտեն այդ մասին: Ցանկանում են ազատվել ցավից, որովհետև այդ վիճակը նրանց տանում է խելագարության, բայց հաճախ չգիտեն, թե որ ուղղությամբ քայլել: Հավատքը ուժ տալուց բացի, ցույց է տալիս ճիշտ ճանապարհը: Աստծով է մարդ այդ վիճակից դուրս գալիս: Ապրել հավատքով, նշանակում է քո կյանքի յուրաքանչյուր օրն ապրել Տիրոջ աներևույթ ներկայությամբ: Միշտ ինքդ քեզ զգալ Աստծո կողքին: Հավատքը տալիս է այդ զգացումը՝ Աստծո ներկայությունը քո կյանքից ներս: Հավատքը կարող է բուժել, ամոքել, քանի որ պետք է ծնի հույս, որ նեղությունը ժամանակավոր է: Եթե հավատում ես, որ Քրիստոս անցել է Գողգոթայի ճանապարհը, խաչվել է ու հարություն առել, ապա անհնար է, որ նեղությունը համարես կյանքի ավարտ:
Երբ քրիստոնյան իրապես հավատա
-Հավատքը յուրաքանչյուրին տալիս է վստահություն, հիմնավորում մեր ապրած կյանքի, մեր կատարած գործերի: Հավատքը վստահություն և ուժ է տալիս՝ վկայելու, ինչպես առաջին դարում մարդիկ նահատակվում էին վկայության համար: Այն, ինչ այսօր պակասում է մերօրյա քրիստոնյային՝ վստահություն, վկայելու քաջություն: Իրական քրիստոնյան վախկոտ չէ, երերուն չէ: Աստծո նկատմամբ հավատն իրեն տալիս է քաջություն: Չի կարող որևէ մեկը ճշմարիտ կենդանի հավատ ունենալ դեպի Քրիստոս և վախենալ, ամաչել որևէ մեկից՝ վկայելու, որ հավատում է Տիրոջը: Քրիստոնյան հավատում է, վստահում է, սիրում է իր Տիրոջը:
Երբ դիմացինի մեջ չես տեսնում Քրիստոսի պատկերը
-Երբ դիմացինի մեջ չես տեսնում Քրիստոսի պատկերը, չես շարժվում դեպի այդ պատկերը, ուրեմն՝ խնդիր կա այդտեղ: Չեմ կարծում, որ որևէ մեկը կենդանի հավատք ունենա և անտարբեր լինի իր նմանի հանդեպ՝ չկարեկցի, չսիրի: Հավատքը շարժիչ մղող ուժն է դեպի գործեր:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։