Search
Close this search box.

Ի՞նչ է քննելու նոր ստեղծվող հանձնաժողովը

Please enter a valid URL

Ինչպես ասում են, դեռ մի տարի չանցած ՀՀ ԱԺ-ն որոշել է բռնի տեղահանված եւ Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմաններն ուսումնասիրելու նպատակով ստեղծել Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:

Հաշվի առնելով, թե ինչ ծավալի հակաարցախյան քարոզ է գնում հատկապես իշխանական մամուլում՝ դժվար է այս հանձնաժողովից մարդասիրական մոտեցումներ ակնկալել։ Ամենայն հավանականությամբ՝ սա հերթական շոու ծրագիրն է, որով փորձելու են ցույց տալ, թե որքան շատ են իրենք հոգում արցախցիների համար։

Մյուս կողմից հանձնաժողովի ստեղծման հայտարարության մեջ «Արցախի Հանրապետություն» արտահայտության կիրառությունն է շատ զարմանալի թվում։
Ամեն դեպքում ապրենք, տեսնենք, թե ինչ են քննելու ու ինչ նպատակով։