Հզոր երկրաշարժ՝ Հունաստանում․ ցունամիի սպառնալիք կա

Հունաստանի ափերի մոտ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

Էպիկենտրոնը գտնվել է Կարպատոս կղզուց 66 կմ դեպի հարավ՝ մոտ 2,2 հազար բնակչությամբ։ Օջախը գտնվել է 14 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Հունաստանի փրկարարական ծառայությունը իր X-ում տեղեկացրել է Կասոս կղզու բնակիչների համար ցունամիի սպառնալիքի մասին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ցնցումները զգացվել են նաև Եգիպտոսի տարածքում:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։