Հոկտեմբերի 18-ի ցերեկը ցիկլոնի ուժը կտրուկ կթուլանա, ինչի արդյունքում տեղումները կպահպանվեն հանրապետության առանձին հատվածներում և կլինեն կարճատև։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-19-ին հանրապետության ողջ տարածքում կնվազի։ Հոկտեմբերի 19-22-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Եղանակը՝ մարզերում
Երևանում հոկտեմբերին 18-ի և 19-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև, 20-22-ին՝ առանց տեղումների եղանակ։