Այսօր՝ փետրվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Առնո Բաբաջանյան փողոցի վերջնամասում, «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի դեռևս շահագործման չհանձնված հատվածում բախվել են 21-ամյա Էրիկ Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 25-ամյա Մերուժան Կ․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս բախվել է բետոնե արգելապատնեշին։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդները և 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։




