Հույս ունենք, որ տեսանելի ապագայում Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ–ին լիարժեք մասնակցությանը․ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ-ում հույս ունեն, որ տեսանելի ապագայում Հայաստանը կվերադառնա կազմակերպության լիարժեք մասնակցությանը։ Այս մասին Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, հաղորդում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։

«Մենք համարում ենք, որ Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը: Հուսով ենք, որ տեսանելի ապագայում Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցության»,- ասել է Իմանգալի Թասմագամբետովը:

Նա նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը նույնպես քննարկվել է ՀԱՊԿ գագաթնաժողովում։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։