​Հույս ունեմ, որ Տեր Երվանդը կգիտակցի իր հակականոնական կեցվածքի ողջ ծանրությունը․ Տեր Տիրան

Տեր Տիրանը գրում է․

«Միանում եմ Արժանպատիվ Տեր Աբրահամին, Տեր Արծրունին, Տեր Եփրեմին, Տեր Միքայելին և վերստին հաստատում, որ Աստուծո առաջ Միածնաէջ Սուրբ Խորանի վրա արված ուխտին հավատարիմ ու անսասան եմ։

Դատապարտելի է անցած կիրակի օրը Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում Սուրբ Պատարագի ընթացքում Տեր Երվանդ քահանա Բաբայանի կողմից Վեհափառ Հայրապետի անվան միտումնավոր զեղչումը:

​Այս արարքը հանդիսանում է եկեղեցական Սուրբ կանոնի կոպիտ խախտում և առաջացնում է խորը մտահոգություն։

​Հույս ունեմ, որ Տեր Երվանդը կգիտակցի իր հակականոնական կեցվածքի ողջ ծանրությունը, կհասկանա դրա նկատմամբ հոգևորականության ու հավատացյալների մտահոգությունը և անկեղծորեն կզղջա»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։