Հույս ունեմ, որ կպայմանավորվենք, եթե չպայմանավորվենք, կտեսնենք. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի պատասխանել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի նախազգուշացմանը, թե Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումը կարող է տարածաշրջանային պատերազմ հրահրել։

Նա հայտարարել է, որ հույս ունի բանակցությունների հաջողության վրա, սակայն հստակ հասկացրել է, որ ռազմական ուժը մնում է հնարավոր տարբերակներից մեկը։

«Ինչո՞ւ նա չպետք է դա ասեր։ Իհարկե, նա հենց այդպես էլ կասեր»,— ասել է Թրամփը Ֆլորիդայում՝ Մար-ա-Լագոյի իր կալվածքում, երբ լրագրողները հարցրել են Խամենեիի դիտարկումների մասին։ «Մենք այնտեղ՝ հենց կողքին, ունենք ամենամեծ և հզոր նավերը։ Դրանք պատրաստ կլինեն մի քանի օրվա ընթացքում։ Հույս ունեմ, որ կպայմանավորվենք։ Եթե չպայմանավորվենք, կտեսնենք»։

Ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Սեյեդ Ալի Խամենեին նախազգուշացրել էր, որ պատերազմ սանձազերծելու Միացյալ Նահանգների ցանկացած փորձ կհրահրի տարածաշրջանային հակամարտություն՝ հեռուն գնացող հետևանքներով։

Այաթոլա Խամենեին հայտարարել էր, որ «ամերիկացիները պետք է իմանան. եթե պատերազմ սկսեն, ապա այս անգամ այն կվերածվի տարածաշրջանայինի»։

Իր հերթին ԱՄՆ նախագահն այսօր հայտարարել է, որ հույս ունի Իրանի հետ «գործարք կնքել»՝ հիշատակելով «հզոր արմադաները», որոնք ուղևորվում են դեպի այդ երկիր։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։