Հույս ունեմ՝ կմենամшրտեմ չեմպիոնական գոտու համար, և ինձ համար էական չէ՝ ում դեմ, որտեղ և որ քաշային կարգում․ Արման Ծառուկյան

UFC-ի թեթև քաշային կարգի հայ մարտիկ Արման Ծառուկյանը հայտարարել է, որ բաց է ցանկացած մենամարտի համար, որը կմոտեցնի իրեն տիտղոսին, այդ թվում՝ BMF գոտու համար պայքարին։

«Առայժմ նորություններ չկան։ Հույս ունեմ՝ կմենամարտեմ չեմպիոնական գոտու համար, և ինձ համար էական չէ՝ ում դեմ, որտեղ և որ քաշային կարգում։ Ինձ կհետաքրքրեր նաև մրցավեճը BMF գոտու համար պայքարի հաղթողի հետ։ Հուսով եմ՝ այդ գոտին կնվաճի Օլիվեյրան։ Մենք նրա հետ նախապատմություն ունենք, ուստի կարող ենք ռևանշ անցկացնել»,- նշել է մարտիկը Telegram-ի իր ալիքում։

Ծառուկյանը նաև անդրադարձել է բրազիլացու հետ իր նախորդ մենամարտին՝ ընդգծելով, որ համաձայն չէ մրցավարների գնահատականների հետ։

«Ոմանք ասում են, թե ես հաղթել եմ մրցավարների ոչ միաձայն որոշմամբ, բայց ես համոզված եմ, որ հաղթել եմ միաձայն՝ դոմինանտ լինելով բոլոր ռաունդներում։ Ժամանակից շուտ ավարտելով մենամարտը՝ ես կապացուցեմ, որ նախորդ հաղթանակը պատահականություն չէր, և որ դեռ երկու տարի առաջ ես նրանից բարձրակարգ էի»։

Բացի այդ, Ծառուկյանը պատասխանել է ֆրանսիացի Բենուա Սեն-Դենիի մարտահրավերին, որը խոստացել էր խլել նրանից թիվ 1 հավակնորդի կարգավիճակը։

«Իմ տեղը զբաղեցնելու համար Սեն-Դենին նախ պետք է հաղթի ինձ, իսկ դա երբեք տեղի չի ունենա»,- եզրափակել է Արման Ծառուկյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։