«Հուսով ենք՝ ՀՀ-ն և Ադրբեջանը գիտակցում են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հետևանքները»․ Զախարովա

Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ-երկրներն առաջին տարին չէ, որ ձգտում են հաստատվել Հարավային Կովկասում։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նպատակը, կարծում եմ, ակնհայտ է՝ օգտագործել Հարավային Կովկասի պոտենցիալն ու ռեսուրսները՝ ի շահ հավաքական Արևմուտքի, հատկապես ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական դիմակայության առումով»,- ասել է Զախարովան՝ նշելով, որ ՆԱՏՕ-ի երկրներն իրենց պահում են որպես տիպիկ գաղութարարներ։

«Հույս ունենք, որ Հարավային Կովկասի երկրները, այդ թվում Ադրբեջանը, Հայաստանը, գիտակցում են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հետ կապված իրավիճակի վատթարացման վտանգը, քանի որ բոլորին հայտնի է՝ ինչով է դա ավարտվում․ ամենուր, որտեղ հայտնվում է ՆԱՏՕ-ն, առաջանում են հակամարտություններ, աճում է ռազմական լարվածությունը, մոռացվում է խաղաղությունն ու կայունությունը»,- եզրափակել է Զախարովան։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։