Նախորդ շաբաթ՝ հունվարի 14-ը, Հայաստանի ֆինանսական ոլորտի համար առանձնացավ ևս մեկ կարևոր իրադարձությամբ: Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ՀՀ բանկերից մեկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի` 600 մլն դոլարի եվրոբոնդեր` 5 տարի ժամկետով` 6.6%-ով: Թողարկած եվրոբոնդերի պահանջարկը եղել է 2 մլրդ դոլարից ավելի»,- գրել է Փաշինյանը:




