Հունիսի 8-ից հետո հաստատ չի լինելու ղեկավար, ում պատճառով ազգովի ամաչելու ենք. Քոչարյանի գրասենյակը` Փաշինյանին

«Հունիսի 8-ից հետո հաստատ չի լինելու ղեկավար, ում պատճառով ազգովի ամաչելու ենք», — «Ազատությանը» փոխանցեց 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ արձագանքելով նախկին նախագահներին առնչվող Փաշինյանի երեկվա հայտարարությանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվա ասուլիսում պնդել էր, թե 2026-ից խորհրդարանական ընտրություններից հետո «այլևս չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող նախկին նախագահ»: Փաշինյանը նաև վստահություն էր հայտնել, թե բոլոր նախկին իշխանությունները վերջնականապես և անվերադարձ դուրս են շպրտվելու քաղաքականությունից:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։