Հունգարիայի ժողովուրդը չի ցանկանում մաhանալ Կիևի շահերի համար, երկիրը չի ցանկանում կիսել Ուկրաինայի ճակատագիրը. Օրբան

Հունգարիայի ժողովուրդը չի ցանկանում մեռնել Կիևի շահերի համար, երկիրը չի ցանկանում կիսել Ուկրաինայի ճակատագիրը։ Այս մասին հայտարարել Է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք չենք ցանկանում կիսել նրանց ճակատագիրը… Եթե մենք ընդունենք Ուկրաինան [ԵՄ — ում], մենք կհայտնվենք Ռուսաստանի հետ պատերազմի մեջ։ Մենք չենք ցանկանում մեռնել Ուկրաինայի համար»,-Օրբանի խոսքը մեջբերում է Հունգարիայի վարչապետի գրասենյակի միջազգային հաղորդակցությունների և կապերի գծով պետքարտուղար Զոլտան Կովաչը։

Օրբանն ընդգծել է, որ Հունգարիայի կառավարության գլխավոր առաջնահերթությունը մնում է իր քաղաքացիների շահերի և կյանքի պաշտպանությունը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։