Հունգարիան հանել է Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում Հայաստանին 20 միլիոն եվրո ռազմական օգնության հատկացման վերաբերյալ իր վետոն։ Այս մասին հայտնում է «Ազատություն» եվրոպական կայքի, լրագրող, խմբագիր Ռիկարդ Յոզվյակը՝ հղում անելով իր աղբյուրներին
Նշվում է՝ վերջնական որոշումը սպասվում է հունվարին։
Հավելենք՝ Եվրոպական խաղաղության հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին և հանդիսանում է Եվրամիության կարևոր գործիքներից՝ դաշինքից դուրս գտնվող երկրներին ռազմական օգնություն տրամադրելու համար։ Մինչև վերջերս հիմնադրամի միջոցների մեծ մասն ուղղվում էր Ուկրաինային։




