Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում

Հայաստանի հունահռոնեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում:

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 18-ին մրցագորգ դուրս կգան 55 կգ, 77 կգ, 82 կգ, 130 կգ քաշային ըմբիշները:

Հայաստանի հավաքականից 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանի մրցակիցը 1/8 եզրափակչում թուրք Էմին Չակիրն է:

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը 1/16 եզրափակչում կմրցի ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Կամալ Բեյի հետ:

82 կգ քաշում որակավորման փուլում Սամվել Գրիգորյանի մրցակիցը Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Ադլեթ Տիուլիուբաևն է:

130 կգ քաշում Ռազմիկ Կուրդյանը որակավորման փուլում ուժերը կչափի Ադրբեջանից Բեկա Կանդելակիի հետ:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։