Հուլիսի 25-ի երեկոյան Երևանում 20 րոպեում կրկնակի ավել տեղում է եղել, քան մեկ ամսվա նորման էր․ Արեյան

Հուլիսի 25-ի երեկոյան Երևանում տեղացել է հորդառատ անձրև, 20 րոպեում կրկնակի ավելի տեղում է եղել, քան մեկ ամսվա նորման էր։

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ հավելելով, որ նման ինտենսիվ անձրևների պայմաններում որքան էլ թողունակ և գործարկման ենթակա լինի համակարգը, չէր կարող ընդունել անձրևի այդ ամբողջ ծավալը։

«Հեղեղվել էին փողոցներ, մայթեր, ստորգետնյա տրանսպորտային հանգույցների հատվածներ: Անձրևի դադարից մոտ 15 րոպե անց ջրակուտակումները հիմնականում արդեն վերացված էին, սակայն ընդհանուր առմամբ քաղաքում գրանցվել է շուրջ 20 միջադեպ:

Հաղթանակ կամրջի, Քրիստափորի, Բաբաջանյան-Իսակով հատվածներում և Օրբելիի ու Գյուրջյանի փողոցներում կոյուղագծերի անբավարարության պատճառով տեղումներ էին դուրս հոսել փողոցներ։ Բացի ջրային խնդիրներից, արձանագրվել է նաև 15 ծառի տապալման, 25 էլեկտրական վթարի, ինչպես նաև տանիքների ու ջրհորդանների վնասման դեպքեր»,- մանրամասնել է Արեյանը:

Նա նաև հայտնել է, որ ամբողջ քաղաքում գույքագրվել են հեղեղատար համակարգ չունեցող հատվածները:

«Դրանք 50 հասցեում են, և այժմ արդեն պատրաստ են նախագծանախահաշվային փաթեթները։ Ծրագրի ամբողջական ծավալը գնահատվում է մոտ 10.1 միլիարդ դրամ, իսկ իրականացվելիք աշխատանքների երկարությունը՝ շուրջ 52 կմ։

Այս պահին մրցույթ է հայտարարված արդեն երկու առաջնահերթ հատվածի վերակառուցման համար՝ Սեբաստիա-Բագրատունյաց և Բագրատունյաց-Թամանյան հատվածներում։ Նպատակը՝ մինչև տարեվերջ ավարտել այդ օբյեկտները», — նշեց Կամո Արեյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։