«Հրապարակ». ՔՊ–ում կարծես նախնական որոշում է կայացվել

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեւական քննարկումներից հետո ՔՊ-ում կարծես նախնական որոշում է կայացվել, թե ինչպես է ձեւավորվելու 2026 թ․ նախընտրական ցուցակը։

Գրել ենք, որ Փաշինյանը շատ կուզենար միանձնյա գրել ցուցակը, բայց ռիսկի չի գնում՝ հասկանալով, որ հետո որոշ առանցքային դեմքերի պետք է բացատրի, թե ում ինչու է այդ հորիզոնականում գրել։ Իսկ քանի որ հիմա ՔՊ-ում խմբավորումներ ու թեւեր կան, ապա արդյունքում կարող է իր դեմ բունտ ծագել։ Ուստի փորձում է կուսակտիվին կամաց հանգեցնել այն մտքին, որ նրանք իրեն խնդրեն՝ կազմել ցուցակը։

Բայց հինգշաբթի նախաձեռնող խմբի նիստում մեծամասնության տեսակետը եղել է այն, որ ցուցակը պետք է ընտրի արտահերթ համաժողովը, այսինքն՝ 1000-ից ավելի պատվիրակները։

Տեխնիկական մյուս հարցերը կորոշի վարչությունը, մասնավորապես, 380 հոգանոց ցուցակից քանի հոգու պետք է ընտրեն, որ հորիզոնականից հետո վարչությունը կարող է խմբագրումներ անել եւ այլն։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։