Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ով բուժվում է թոքաբորբից, երկար վերականգնման փուլ պետք է անցնի։ Այս մասին Reuters-ի փոխանցմամբ հայտնել է արգենտինացի կարդինալ Վիկտոր Մանուել Ֆերնանդեսը։ «Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մեկ ամսից ավելի բուժվում է թոքաբորբից։ Նա այժմ ապաքինվում է, թթվածնային թերապիայից հետո նա պետք է նորից սովորի խոսել, բայց ընդհանուր առմամբ նրա ֆիզիկական վիճակը նույնն է, ինչ նախկինում էր»,- ասել է կարդինալը։ Նա նաև հերքել է Հռոմի պապի՝ գահից հրաժարվելու մասին տեղեկությունները: