Հռոմի պապ Լևոն 14-րդը կոչ է արել համաշխարհային հրադադար հաստատել Սուրբ Ծննդյան օրը: Այս մասին հայտնում է The Guardian-ը։
«Ես կրկին կոչ եմ անում բոլոր բարի կամքի տեր մարդկանց` հարգել խաղաղության օրը՝ գոնե Մեր Փրկչի Ծննդյան տոնին»,- ասել է նա լրագրողների հետ զրույցում և հավելել, որ իր համար մեծ տխրություն է, որ Ռուսաստանը, ակնհայտորեն, մերժել է հրադադարի խնդրանքը:




