Հռոմի պապը հոսպիտալացվել է

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հիվանդանոց է ժամանել երկարատև բրոնխիտից բուժվելու համար։ Այս մասին հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Լսարանից հետո Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հոսպիտալացվել է՝ անհրաժեշտ ախտորոշիչ թեստերի և բրոնխիտի բուժումը հիվանդանոցային պայմաններում շարունակելու համար», — ասվում է հայտարարության մեջ:

Ինչպես նշվում է, նա տեղափոխվել է Ագոստինո Ջեմելիի անվան հռոմեական հիվանդանոց, որտեղ արդեն մի քանի անգամ բուժվել է։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։